Բայրոնի 10, Երևան
+374 55 677 999
Ամեն օր 09:00 - 23:00

Ի՞նչ է “Միասնական գնումները”

Միացիր այլ գնորդներին, դարձեք բոլորով մեծածախ գնորդ և վճարեք մեծածախ գին

Միասնական գնում կատարելու համար անհրաժեշտ է 3 քայլ

Քայլ 1

Թողեք միասնական գնման հայտ, Ձեր նախընտրած ապրանքի էջում սեղմելով “ՄԻԱՆԱԼ”

Քայլ 2

Սպասեք “Միասնական գնման” ավարտին կամ անհրաժեշտ թվով գնորդների լրանալուն:

Քայլ 3

Հաստատումից հետո մենք կկապվենք Ձեզ հետ վճարման և առաքման պայմանները ճշտելու համար:

Ամենաթեժ “Միասնական գնումները”

Ինչպես է աշխատում “Միասնական գնումների” համակարգը

Ցանկացած խանութում, նույնիսկ ամենամեծ վաճառքի ցանցերում ապրանքները գնորդին են ներկայացվում միջնորդների շղթայով անցնելուց հետո, որի արդյունքում գինը էականորեն տարբերվում է արտադրողի կամ ներկրողի սահմանած գնից։ Մանրածախ գինը կարող է 2, 3, նույնիսկ 5 անգամ գերազանցել մեծածախ գնին:
Ինչպե՞ս խուսափել այդ արհեստական թանկացումից։
Սկսե՛լ կատարել միասնական գնումներ հենց այսօր։
Միասնական գնումների համակարգը հնարավորություն է տալիս անհատ գնորդներին կատարել գնումներ անմիջապես արտադրողներից և ներկրողներից`ՄԵԾԱԾԱԽ գներով՝ խնայելով մինչև 80%:
Կատարելով միասնական գնումներ մեզ հետ՝ դու կմոռանաս միջնորդավճարի և զեղչերին սպասելու մասին։ Մեծածախ գնով ապրանքը ստանալու համար ընդամենը անհրաժեշտ է միանալ այլ գնորդներին:
Իսկ ինչպե՞ս է դա աշխատում:
Միասնական գնումներ կատարելը 1+1-ից էլ պարզ մեխանիզմ ունի․
Հիմա արի պատկերացրենք, որ դու ցանկանում ես գնել 20 հեծանիվ: Ի՞նչ ես կարծում, արտադրողը քեզ մեծածախ գնով կվաճառի այն։ Իհարկե այո:
Սակայն եթե քեզ անհրաժեշտ է ընդհամենը 1 հեծանիվ, դու կկարողանաս այն ձեռք բերել միայն մանրածախ գնով, այսինքն՝ ավելի թանկ։
Եվ որպեսզի մանրածախ գնում կատարես մեծածախ գնով պետք է պարզապես դիմել Lemmon.am-ին։ Մենք կհավաքենք ևս 19 հոգու, որոնց անհրաժեշտ է հեծանիվ և արտադրողից կստանանք մեծածախ գին:
Ստացվում է, որ դու գնում ես քեզ անհրաժեշտ ապրանքը՝ կվճարելով մեծածախ գին։
Շահում ես դու, շահում է արտադրողը։