Դարձեք Lemmon.am-ի գործընկեր և ավելացրեք Ձեր վաճառքները առանց որևէ պարտավորությունների
Միասնական գնումների հարթակը հնարավորություն կտա Ձեզ ստանալ մեծածախ պատվերներ: Ինչպես նաև մեր հարթակում միավորում են նույն ապրանքը գնել ցանկացող բազմաթիվ անհատ գնորդներ: Արդյունքում մենք Ձեզ տալիս ենք ոչ թե 1 կամ 2 պատվեր, այլ միանգամից 10 կամ ավելի պատվեր: Այսպիսով, մենք Ձեզ տալիս ենք մեծածախ պատվեր, Դուք մեզ տրամադրում եք մեծածախ գնով:
Շահում եք Դուք, շահում ենք մենք, շահում են գնորդները:
Մեզ հետ համագործակցության արդյունքում Դուք կօգտվեք նաև մեր բոլոր հնարավորություններից`
- Տեսականու ավելացում կայքում և սոց.ցանցերում
- Մշտական գովազդ և առաջխաղացում
- Պատվերների ընդունում, մշակում և կատարում
- Արագ առաքում ՀՀ և Արցախի տարածքում
- “Վերցրու ինքդ” կետ Երևանում
- Պահեստավորում
Այս գործիքները Ձեզ թույլ կտան ունենալ ավելի շատ հաճախորդներ, մեծացնել վաճառքները և ունենալ լիարժեք օնլայն խանութ: Համագործակցության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք գրել կամ զանգահարել +374 55 677 999: